Միջազգային

«Մնացել է ընդամենը մի քանի ժամ». Մակրոնը՝ Փեզեշքիանին

«Մնացել է ընդամենը մի քանի ժամ». Մակրոնը՝ Փեզեշքիանին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հանդիպման մասին իր X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահը։

«Մեր դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք։ Հաշվի առնելով Իրանի կողմից իր միջուկային պարտավորությունների չկատարումը, Գերմանիայի և Բրիտանիայի հետ միասին մենք որոշել ենք գործարկել Snapback մեխանիզմը, որը թույլ կտա վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ»,- գրել է Մակրոնը։

Ըստ նրա՝ հստակեցվել են այն պահանջները, որոնց վերաբերյալ եվրոպական կողմը չի զիջելու. Իրանում լիակատար հասանելիության հնարավորություն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների համար, թափանցիկություն հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ, բանակցությունների անհապաղ վերսկսում։

«Համաձայնագիրը դեռ հնարավոր է։ Մնացել է ընդամենը մի քանի ժամ։ Իրանից է կախված. նա պետք է արձագանքի մեր կողմից սահմանված օրինական պայմաններին»,- շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական