Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ Շարաայի հետ: Կողմերը ստորագրել են երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ կոմյունիկե:
«Այսօր Ուկրաինան և Սիրիան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ կոմյունիկե են ստորագրել։ Ուրախ ենք այս կարևոր քայլի համար և պատրաստ ենք կայունության ճանապարհին աջակցել Սիրիայի ժողովրդին»,- գրել է Զելենսկին իր տելեգրամ ալիքում։
Երկրի ղեկավարը նշել է, որ սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները: