Իսրայելը մոտեցել է Գազա քաղաքին, մինչդեռ BBC-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը վերախմբավորում է ուժերը և պատրաստվում է «կատաղի փողոցային մարտերի»։
Իսրայելը Գազա քաղաքը համարում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը և հայտարարում է, որ դրա գրավումն անհրաժեշտ է ահաբեկիչներին ոչնչացնելու, դեռ գերության մեջ գտնվող 20 պատանդներին ազատելու և զոհված 28 իսրայելցիների մարմինները վերադարձրելու նպատակով։
Reuters-ի հաղորդմամբ՝ ականատեսները հայտնել են, որ Թել ալ-Հավա թաղամասում իսրայելական տանկեր են մտել բնակելի տարածքներ՝ շրջափակելով բնակիչներին իրենց տներում։ Տանկեր են նկատվել նաև Ալ-Քուդս հիվանդանոցի մոտ։
BBC-ի զրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը պնդել է, որ շարժումը պատրաստ է հազարավոր մարտիկներ տեղափոխել քաղաք, ինչը կավելացնի ծանր փողոցային դիմակայության հավանականությունը՝ այնտեղ դեռ հազարավոր խաղաղ բնակիչների մնալու պայմաններում։
Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) նախորդ գնահատականով՝ Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի մարտիկների թիվը կարող է կազմել մինչև 3 000 հոգի։