Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի բնակելի շենքերին և հյուրանոցին։ Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, 8 վիրավոր:
Հարվածի հետևանքով վնասվել է նաև Նովոռոսիյսկում կասպիական խողովակաշարային կոնսորցիումի գրասենյակը։
Սա Ռուսաստանի, Ղազախստանի և խոշոր նավթային ընկերությունների միջազգային նախագիծ է. հիմնական խողովակաշարը նավթը տեղափոխում է Արևմտյան Ղազախստանից և Ռուսաստանից դեպի Նովոռոսիյսկի մոտակայքում գտնվող տերմինալ՝ համաշխարհային շուկա ուղարկելու համար: