ՌԴ ֆինանսների նախարարությունը կառավարություն է ներկայացրել 2026 թվականի բյուջեի նախագիծը և 2027-28 թվականների պլանավորման ժամանակահատվածը, որով նախատեսվում է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դրույքաչափը 20% - ից հասցնել 22%- ի:
Այս միջոցառմամբ հավաքագրված միջոցները նախատեսված են «պաշտպանության և անվտանգության ֆինանսավորման» համար․ ընդգծել է երկրի ֆինանսների նախարարությունը։