Ռուսաստանը սխալ է համարում այն թեզը, որ Ուկրաինան կարող է հետ վերցնել ինչ-որ բան. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները, հավանաբար, ցանկանում են գործընկերներին ցույց տալ, որ իրենք կարող են կռվել։
«Այն փաստը, որ նրանք ամեն կերպ փորձում են խրախուսել Ուկրաինային՝ շարունակել ռազմական գործողությունները, և այն միտքը, որ Ուկրաինան կարող է ամեն ինչ վերադարձնել, սխալ է։ Կրկնում եմ՝ առաջնագծում դինամիկան դրա ավելի քան պերճախոս ապացույցն է», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նախօրեին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կարճատև հանդիպումից հետո, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիության աջակցությամբ Ուկրաինան «ունակ է կռվել» և իր տարածքը «նախնական վիճակին» վերադարձնել։