Միջազգային

Տոկաևը ՄԱԿ-ի ամբիոնից ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը

Տոկաևը ՄԱԿ-ի ամբիոնից ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք նաև ողջունում ենք ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Դա ցույց է տալիս, որ նույնիսկ խորը հակամարտությունները կարող են կարգավորվել դիվանագիտության և առողջ բանականությամբ»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ընթացիկ աշխարհաքաղաքական լարվածությունը երբեմն որոշ առաջնորդների գայթակղում է պնդել, որ քաղաքակրթությունների բախումն անխուսափելի է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական