ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Ռուսաստանը համեմատել էր «թղթե վագրի» հետ, դա արել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո՝ վերջինիս ազդեցության տակ։ Այս կարծիքը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչքան մենք հասկանում ենք, նախագահ Թրամփի հայտարարությունները արվել են Զելենսկու հետ զրույցից հետո և, ակնհայտորեն, Զելենսկու ներկայացրած տեսլականի ազդեցության տակ։ Այս տեսլականը կտրուկ հակասում է մեր պատկերացումներին ներկա իրավիճակի վերաբերյալ», - ասել է նա։