Միջազգային

Հունգարիայում կրկին մերժում են Թրամփին

Հունգարիայում կրկին մերժում են Թրամփին

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կրկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե ինքը զարմացած է եվրոպական որոշ երկրների կողմից ռուսական էներգակիրների գնման փաստից և պատրաստվում է այդ մասին խոսել Հունգարիայի վարչապետի հետ:

«Մենք աջակցում ենք ԱՄՆ նախագահի ջանքերին՝ բոլոր հնարավոր միջոցներով հասնելու խաղաղության։ Սակայն մենք չենք կարող փոխել մեր աշխարհագրական դիրքի իրողությունները» - այս մասին գրել է Սիյարտոն իր էջում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական