Միջազգային

Իսրայելը չի հեռացվի միջազգային մրցաշարերից

Իսրայելը չի հեռացվի միջազգային մրցաշարերից

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի հեռացման հարցը ՈՒԵՖԱ-ի գործկոմի քվեարկությանը կդրվի սեպտեմբերի 23-ին:

Ինչպես գրում է Israel Hayom-ը, այդ հարցն այլևս օրակարգում չէ։ Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային օգնություն են ցուցաբերել դիվանագետներ, ասոցիացիաների ղեկավարներ և ֆուտբոլային պաշտոնյաներ, որոնց անունները չի նշվում:

Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյաները նույնպես մասնակցել են այդ գործընթացին՝ պնդելով, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները չխախտեն ստատուս քվոն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական