Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիին չեն հրավիրել հոկտեմբերի 20-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստին, որտեղ հրավիրել են Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներին: Բրյուսելը հայտարարել է, որ Վրաստանը կարող է ներկայացնել միայն դեսպանը։
Թբիլիսին հրաժարվել է մասնակցել նման մակարդակով և հայտարարել է, որ այդ ժեստը վկայում է անլուրջ վերաբերմունքի մասին և հերթական փորձն է՝ ԵՄ միջոցառումներին Վրաստանին հրավիրելու հարցն օգտագործել քաղաքական շահարկումների, արմատական օրակարգի խրախուսման և բեւեռացման համար: