Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին, եթե հրադադար կնքվի։ Նա ընդգծել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Սահմանադրությանը համապատասխան։
«Մենք պատրաստ ենք։ Եթե հրադադար լինի, նույնիսկ, եթե դա դժվար լինի մեր Սահմանադրության համաձայն», - ասել է նախագահը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ ընտրությունները հնարավոր են միայն գործընկերների հետ համագործակցության և անվտանգության երաշխիքների դեպքում։
«Մենք կարող ենք ընտրություններ անցկացնել, եթե կարողանանք դա անել մեր գործընկերների հետ միասին և անվտանգության երաշխիքներով», - հավելել է Ուկրաինայի առաջնորդը։