Միջին միջանցքով բեռնափոխադրումները, կանխատեսումների համաձայն, կավելանան ավելի քան 50 միլիոն տոննայով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ է ներդնում այս նպատակով։ «Բաքվի նավահանգստի բեռնափոխադրման հզորությունը տարեկան 25 միլիոն տոննա է, և աշխատանքներ են տարվում այդ հզորությունը ընդլայնելու ուղղությամբ», - հավելել է Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Բաքու-Զանգելան-Հայաստան սահմանային երկաթուղու նախագիծը սկսվել է 2020 թվականին և նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի կեսերը
«Աշխատանքներ են ընթանում նաև Զանգեզուրի 42 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է Հայաստանում։ Մասնակցում են մեր գործընկերները Միացյալ Նահանգներից։ Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Այստեղ նույնպես կատարվում են լրացուցիչ ներդրումներ, և մենք հրավիրում ենք այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպական երկրների, համագործակցության։ Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։