ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցին՝ արդյոք կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն իրենց օդային տարածք մուտք գործած ռուսական օդանավերը, կարճ ասել է. «Այո, կարծում եմ»։
Իսկ արդյոք ԱՄՆ-ն կաջակցի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, եթե նրանք խոցեն ռուսական անօդաչու թռչող սարք կամ ինքնաթիռ, Թրամփը պատասխանել է. «Դա կախված է հանգամանքներից»։
Հարցերը հնչել են Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ կարճ մամուլի ասուլիսի ժամանակ։
Զելենսկին և Թրամփը հանդիպել են Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը։
Հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար և համաձայնել է նրա կոչին՝ ուղղված Եվրոպային, դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների գնումները։