Միջազգային

Ուկրաինան կարող է վերականգնել տարածքային ամբողջականությունը. Թրամփ

Ուկրաինան կարող է վերականգնել տարածքային ամբողջականությունը. Թրամփ

Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Դրանից հետո Թրամփը սոցցանցերում գրել է, որ Ուկրաինան կարող է վերականգնել իր կորցրած բոլոր տարածքները։

«Ես համոզված եմ, որ Ուկրաինան, ԵՄ-ի աջակցությամբ, կարող է պայքարել և վերականգնել իր ամբողջականությունը»,– նշել է Թրամփը։ – «Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, հնարավոր է վերադառնալ պատերազմի սկզբնական սահմաններին»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե Ուկրաինան չի կարողանա վերադարձնել բոլոր այն տարածքները, որոնք Ռուսաստանը օկուպացրել է 2014 թվականից ի վեր, ներառյալ Ղրիմը։

Թրամփի այս հայտարարությանը արձագանքելով՝ Զելենսկին ընդգծել է, որ այժմ նրա դիրքորոշումն ավելի մոտ է Ուկրաինայի տեսակետին։ «Թրամփը ինքնին խաղը փոխող գործոն է»,– լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական