Միջազգային

Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-երի ամենաերկարատև հարձակմանը

Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-երի ամենաերկարատև հարձակմանը

Ռուսաստանի մայրաքաղաքը ենթարկվել է մայիսից ի վեր ամենաերկարատև անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Մոտավորապես 16 ժամվա ընթացքում ՀՕՊ համակարգերը Մոսկվայի մարզում խոցել են 41 անօդաչու թռչող սարք։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերը խափանվել է 69 անօդաչու թռչող սարք։ Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի և Սարատովի մարզերում, Մոսկվայի մարզում և օկուպացված Ղրիմի վրա։ Սակայն նախարարությունը չի նշել, թե քանի անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվային մոտենալիս։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական