Միջազգային

Ռուսաստանի կորուստները զգալիորեն աճել են. Էրդողան

Ռուսաստանի կորուստները զգալիորեն աճել են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս–ուկրաինական պատերազմին։

«Երկու կողմերն էլ՝ Ուկրաինան և Ռուսաստանը, կրում են կորուստներ, սակայն իրավիճակը վերլուծելիս պարզ է դառնում, որ Ռուսաստանի կորուստները զգալիորեն աճել են»,– նշել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ «ֆինանսական տեսանկյունից ակնհայտ է, որ Ուկրաինան տնտեսական առումով չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է անվերջ շարունակել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»։

Էրդողանը նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ իր հարաբերությունները «լավ են եղել դեռ առաջին հանդիպումից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական