Միջազգային

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնին

Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՄԱԿ-ի ամբիոնից Պաղեստինի պետության ճանաչման մասին իր պատմական ելույթից հետո, անսպասելիորեն կանգնեցրել է Նյու Յորքի ոստիկանությունը։ Հաղորդվում է, որ պատճառը եղել է Թրամփի ավտոշարասյան համար փողոցների փակումը։ Մակրոնը շուրջ 30 րոպե ոտքով է քայլել։

Տեսագրություններից երևում է, թե ինչպես Մակրոնը՝  շրջապատված իր թիմակիցներով, ստիպված սպասում փողոցում։

Մի քանի րոպե անց նախագահը զանգել է Դոնալդ Թրամփին՝ կատակելով. «Փողոցում եմ կանգնել, որովհետև ամեն ինչ փակվել է քեզ համար»։

Միջադեպը սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել․ ոմանք այն գնահատել են որպես սովորական անվտանգային իրավիճակ, իսկ մյուսները՝ որպես քաղաքական ենթատեքստով «խորհրդանշական» ժեստ։

Հիշեցնենք, որ հեղինակավոր զլմ-ները գրում են, որ ԱՄՆ-ն դեմ է եղել Պաղետինի պետության ճանաչմանը, որի մասին հայտարարել է նաև Ֆրանսիան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական