Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նա Տոկաևի հետ քննարկել է պատերազմն ավարտելու ջանքերը, ինչպես նաև Ուկրաինայի և Ղազախստանի միջև համագործակցության հարցերը:
«Մանրամասն քննարկել ենք Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհում այլ գործընկերների ջանքերը՝ այս պատերազմն ավարտելու և սպանությունները դադարեցնելու համար։ Առանձին անդրադարձանք առևտրատնտեսական համագործակցության հարցերին, Ղազախստանի ընկերությունների հետաքրքրությանը՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը», - տեղեկացրել է Զելենսկին։
Ղազախստանի նախագահն էլ հայտարարել է, որ այս չափազանց բարդ իրավիճակում անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական ջանքերը հակամարտության դադարեցման ուղիներ գտնելու համար:
Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ղազախստանին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար: