Կոպենհագենի օդանավակայանը երկուշաբթի երեկոյան մի քանի ժամով դադարեցրել է թռիչքները՝ անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով: Տեղական ոստիկանության տվյալներով՝ օդանավակայանի շրջակայքում նկատվել են երկու կամ երեք խոշոր անօդաչու թռչող սարքեր: Թռիչքները վերսկսվել են մոտ չորս ժամ անց։
Օսլոյի օդանավակայանի օդային տարածքը հետագայում փակվել է, այն բանից հետո, երբ այնտեղ նկատվել է մեկ անօդաչու թռչող սարք: Չվերթները վերահասցեագրվել են Բերգենի օդանավակայան: Օսլոյի օդանավակայանը, ինչպես սպասվում է, կվերսկսի գործունեությունը մինչև առավոտ։
Իշխանությունները հետաքննում են երկու միջադեպերը և պարզում, թե արդյոք դրանք կապված են միմյանց հետ: