Միջազգային

Լեհաստանը բացում է Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը բացում է Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բելառուսի հետ սահմանը, այնուամենայնիվ, կբացվի։

«Մենք որոշում ենք ընդունել երկաթուղային և ավտոմոբիլային սահմանային անցումների վերաբացման մասին, որոնք փակվել էին «Արևմուտք 2025» զորավարժությունների և մեր սահմանին սպառնալիքի ու քաղաքական անկայունության աճի կապակցությամբ»,- ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը:

Հաղորդվում է, որ երբ սեպտեմբերի 12-ին Լեհաստանը փակեց Բելառուսի հետ սահմանը, Չինաստանից ավելի քան 130 բեռնատար գնացք մնացել է սահմանի բելառուսական կողմում: 

Խոսքը միլիարդավոր եվրոների ապրանքի մասին է, քանի որ այս երթուղով ԵՄ է մտնում չինական արտահանման մոտ 3,7%–ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական