Միջազգային

ՆԱՏՕ-ն զգուշացրել է Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն զգուշացրել է Ռուսաստանին

Էստոնիայի նախաձեռնությամբ, դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում հրավիրվել է արտահերթ խորհրդակցություն։ Պատճառը ռուսական МиГ-31 կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտումն է եղել։

Խորհրդակցությունից հետո դաշինքի բոլոր 32 անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցները պատրաստ են միջազգային իրավունքի շրջանակում կիրառել թե՛ ռազմական, թե՛ ոչ ռազմական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրենց պաշտպանելու և բոլոր ուղղություններից եկող սպառնալիքները զսպելու համար։

Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն իրավասու է խոցել ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլև ռուսական ռազմական ինքնաթիռներ, եթե դրանք համարվեն սպառնալիք դաշինքի տարածքի համար։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս հայտարարությունը մեծացնում է ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ ռազմական բախման ռիսկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական