Միջազգային

Թրամփը շնորհավորել է Տոկաևին՝ երկրների միջև 4 մլրդ դոլարի գործարքի համար

Թրամփը շնորհավորել է Տոկաևին՝ երկրների միջև 4 մլրդ դոլարի գործարքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ամերիկյան շոգեքարշերի գնման կապակցությամբ։

«Պատմության մեջ կնքվել է ամերիկյան շոգեքարշերի և երկաթուղային սարքավորումների գնման պատմության մեջ ամենամեծ գործարքը՝ 4 միլիարդ դոլար արժողությամբ։ Մենք պետք է աջակցենք մեր ամերիկյան երկաթուղային արդյունաբերությանը, որը տարիներ շարունակ ենթարկվել է կեղծ-էկոլոգների հարձակմանը։

Շնորհավորում եմ նախագահ Տոկաևին հրաշալի գնման կապակցությամբ։ Այս երկիրը և ամբողջ աշխարհը կառուցվել են հուսալի և գեղեցիկ երկաթուղիների վրա։ Հիմա դրանք արագ վերադառնում են», - գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։

Նշենք, որ Նյու Յորքում աշխատանքային այցի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հաղորդվում է, որ զրույցը կենտրոնացած է եղել Ղազախստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ համագործակցության հեռանկարների վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական