Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել Էրդողանի ելույթը միտումնավոր անջատելու մասին տեղեկությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել Էրդողանի ելույթը միտումնավոր անջատելու մասին տեղեկությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ միտումնավոր անջատվել է նրա խոսափողը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանում պետությունների և կառավարությունների ղեկավարներին հատկացվել է 5-ական րոպե, իսկ մյուս ելույթ ունեցողներին՝ 3-ական րոպե:

Էրդողանի ելույթը ծափահարությունների պատճառով ձգձգվել է և շարունակվել հատկացված ժամանակից ավելի երկար, ինչի հետևանքով խոսափողը տեխնիկական պատճառներով ավտոմատ անջատվել է 5-րդ րոպեին:

Ավելի ուշ նախագահն ավարտել է իր ելույթը: Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի նախագահի ելույթի ժամանակ։ 

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան ՄԱԿ-ում ներկայացված է բարձր մակարդակով, իսկ նրա նախագահի ելույթներն ընկալվում են որպես գլոբալ օրակարգ ձևավորող կարևոր ուղերձներ:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել նրա ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահի խոսափողն իբր կանխամտածված անջատելու մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական