«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ ծայրահեղական կուսակցության ղեկավար Ալիսա Վայդելն անսպասելիորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զսպվածության կոչ է արել՝ կապված ՆԱՏՕ-ի մի քանի պետությունների օդային տարածքի խախտումների հետ:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ պետք է դեէսկալացիայի ձգտի, չխախտի ՆԱՏՕ- ի օդային տարածքը և չփորձարկի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը», - ասել է Վայդելը Բեռլինում:
Նրա կարծիքով՝ այդ միջադեպերը խաթարում են ԱՄՆ նախագահի խաղաղ ջանքերը:
«Պետք չէ փորձել Դոնալդ Թրամփի համբերությունը։ Չպետք է նաև թույլ տալ, որ նա կորցնի իր դեմքը խաղաղության ջանքերում։ Ռուսաստանի կողմից օդային տարածքի խախտումները հետագա էսկալացիայի ներուժ ունեն և ամերիկյան նախագահի խաղաղության նախաձեռնություններից հետո նաև կայուն վնաս կհասցնեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին», - ամփոփել է քաղաքական գործիչը: