Ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերությունը և Italiana Petroli-ն բաժնետոմսերի գնման պայմանագիր են կնքել։
Reuters-ը նախկինում հաղորդել էր, որ Italiana Petroli-ի հիմնադիրներ Բրակետի-Պերետի ընտանիքը մտադիր է վաճառել ընկերությունը, ինչը SOCAR-ին թույլ կտա վերահսկողություն ձեռք բերել Իտալիայի խոշորագույն բենզալցակայաններից մեկի նկատմամբ։
Italiana Petroli-ն ամբողջ Իտալիայում շահագործում է ավելի քան 4500 բենզալցակայաններից բաղկացած ցանց։
«Այս նշանակալից համաձայնագիրը կարևոր դեր կխաղա համաշխարհային էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրման ամրապնդման, եվրոպական շուկա ուղիղ մուտք ապահովելու, արժեշղթան ընդլայնելու և լոգիստիկ առավելությունները մեծացնելու գործում», - գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Ջաբարովը։