Միջազգային

Ֆրանսիան ճանաչեց Պաղեստին պետությունը

Ֆրանսիան ճանաչեց Պաղեստին պետությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Պաղեստինի պետականությունը ճանաչելու մասին։ 

«Այսօր ես հայտարարում եմ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների շարունակման համար որևէ արդարացում չկա, ժամանակն է դադարեցնել պատերազմը»,- ասել է նա Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցող պաղեստինյան հարցի վերաբերյալ կոնֆերանսում։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզի կողմից Պաղեստինի ճանաչումը «կբացի ճանապարհ իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների համար»։

«Խաղաղության հնարավորություն կա։ Մենք բոլորս պետք է աշխատենք խաղաղության մեխանիզմները գործարկելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Գազայում միջազգային կայունացման առաքելությանը և իր եվրոպացի գործընկերների հետ միասին աջակցել պաղեստինյան անվտանգության ուժերի վերապատրաստման և հագեցման ծրագրերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական