Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։ Նրանք քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը, Դոբրոպոլիե և Պոկրովսկ ուղղություններով հակահարձակման արդյունքները։
Բանակցությունների ընթացքում կողմերը անդրադարձել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ փոխշահավետ համաձայնագրերին դրոնների և ամերիկյան զենքի գնման վերաբերյալ, որոնք առաջարկել էր Կիևը Վաշինգտոնին։
«Շնորհակալ եմ Քիթ Քելլոգին աջակցության և օգնության համար, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատերազմը դադարեցնելու և սպանությունները կանգնեցնելու ջանքերի համար»,- ավելացրել է նախագահը։