Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։ Ուշադրության կենտրոնում էին քաղաքական երկխոսության ամրապնդումը, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի նման ոլորտներում համագործակցության ակտիվացումը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկել Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։