Միջազգային

Պուտինը Թրամփին առաջարկել է երկարաձգել միջուկային սպառազինությունների մասին պայմանագիրը

Պուտինը Թրամփին առաջարկել է երկարաձգել միջուկային սպառազինությունների մասին պայմանագիրը

Պուտինը Թրամփին առաջարկել է մեկ տարով երկարաձգել ռազմավարական հարձակողական միջուկային սպառազինությունների սահմանափակման մասին փետրվարին ավարտվող պայմանագիրը։

«Ռուսաստանը պատրաստ է մեկ տարով շարունակել հավատարիմ մնալ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի սահմանափակումներին՝ 2026 թվականի փետրվարի 5-ին դրա գործողության ժամկետի ավարտից հետո։ Ռազմավարական սպառազինությունների հետագա մրցավազք չհրահրելու, կանխատեսելիության և զսպվածության ընդունելի մակարդակ ապահովելու համար արդարացված ենք համարում փորձել ներկայիս բավական անհանգիստ փուլում պահպանել ձևավորված ստատուս քվոն»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ հետագայում իրադրության վերլուծության հիման վրա որոշում կկայացվի հետագայում «կամավոր ինքնասահմանափակումների» պահպանման մասին։ Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ միջոցը կենսունակ կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն նույն կերպ գործի, և քայլեր չձեռնարկի, որոնք կխաթարեն զսպման ներուժի՝ այս պահին ձևավորված հարաբերակցությունը:

Նախագահը խնդրել է Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչություններին՝ հետևել Վաշինգտոնի գործունեությանը, որը վերաբերում է СНВ զինանոցին: Պուտինը նաև հավելել է, որ ДСНВ-ն 15 տարվա ընթացքում նշանակալի դեր է խաղում ուժերի հավասարակշռության պահպանման գործում:

«Եթե պայմանագիրը դադարի գործել, դա կնշանակի հրթիռամիջուկային պոտենցիալների ուղղակի սահմանափակումների մասին վերջին միջազգային համաձայնագրի անհետացում», - եզրափակել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական