Միջազգային

Սեուլը կհամաձայնի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի սառեցմանը

Սեուլը կհամաձայնի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի սառեցմանը

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սեուլը պատրաստ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև հնարավոր գործարքը, եթե այն հանգեցնի Փհենյանի միջուկային ծրագրի սառեցմանը, թեկուզ՝ առանց լիակատար հրաժարման։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան ամեն տարի արտադրում է 15-20 միավոր նոր միջուկային զենք, և մշակումների դադարեցումը կարող է դառնալ «ժամանակավոր արտակարգ միջոց»՝ իրատեսական այլընտրանք լիակատար ապամիջուկայնացմանը։

Հյուսիսային Կորեան 2022 թվականին հռչակել է իրեն միջուկային տերություն։ Միջազգային հանրության ճնշումները և միջուկային ծրագրից հրաժարվելու պարտադրանքները մինչ օրս արդյունք չեն տվել։ Բացի այդ, 2019 թվականից ի վեր Փհենյանը մերժում է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

«Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի և հրթիռների մշակման դադարեցումը ակնհայտ առավելություններ ունի»,- նշել է Լի Չժե Մյոնը։ «Հարցն այն է՝ շարունակե՞լ անօգուտ փորձերը վերջնական նպատակին՝ ապամիջուկայնացմանը հասնելու համար, թե՞ դնել ավելի իրատեսական նպատակներ և իրականացնել դրանցից գոնե մի քանիսը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական