Միջազգային

Հարյուրավոր խուզարկություններ՝ Մոլդովայի ընտրություններին ընդառաջ

Հարյուրավոր խուզարկություններ՝ Մոլդովայի ընտրություններին ընդառաջ

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ հարյուրավոր խուզարկություններ են իրականացվել կասկածանքով, որ ՌԴ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում և ազդել քվեարկության արդյունքի վրա: Ոստիկանությունը հայտարարել է ավելի քան 100 մարդու խուզարկության մասին։

Մոլդովայի նախկին ռուսամետ նախագահ և սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը իշխանություններին մեղադրել է իր կողմնակիցներին վախեցնելու փորձերի մեջ: 

Bloomberg-ը հայտնել է, որ ՌԴ իշխանությունները դեռ գարնանը Մոլդովայում խորհրդարանական ընտրություններին միջամտելու ծրագիր են մշակել, որոնք տեղի կունենան սեպտեմբերի վերջին: Մոսկվայի ջանքերը կենտրոնացած են Մոլդովայում իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը խափանելու մեջ:

Դրա վերջնական նպատակը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին իշխանությունից հեռացնելն է և Եվրամիությանն անդամակցելու կուրսի շրջանակներում նրա կառավարության ջանքերի խափանումը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական