Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո տեղի կունենան առաջին ընտրությունները։ Երկրի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հոկտեմբերի 5-ը նշանակել է խորհրդարանական ընտրությունների օր։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել Է Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ խորհրդարանի 210 անդամից 140-ի ընտրության քվեարկությունը տեղի կունենա երկրի բոլոր ընտրատարածքներում: Ավելի վաղ Սիրիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ մտադիր է հետաձգել քվեարկությունը Էս-Սուվեյդա նահանգում, որտեղ հուլիսին բախումներ են տեղի ունեցել դրուզների եւ բեդվինների միջև, ինչպես նաեւ էլ Հասաքա և էլ Ռաքքա նահանգներում, որոնք մասամբ վերահսկում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից (SDF): Եվս 70 խորհրդարանականների կնշանակի նախագահ աշ Շարաան։