Բրիտանացի դերասան Թոմ Հոլանդը, որը հայտնի է Marvel-ի «Սարդ-մարդու» դերով, վնասվածք է ստացել ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ սեպտեմբերի 19-ին, Լոնդոնում, նկարահանումների ժամանակ։ Հնարքի կատարման ժամանակ արտիստը հարված է ստացել գլխին, ինչի հետևանքով բժիշկները ցնցում են ախտորոշել: Միջադեպից հետո Հոլանդին տեղափոխել են հիվանդանոց։
Դերասանի հոր՝ Դոմինիկ Հոլանդի խոսքով, որդին ժամանակավորապես կդադարեցնի մասնակցությունը նկարահանմանը, որպեսզի լիովին վերականգնվի։ Չնայած դրան, արդեն հաջորդ օրը 28-ամյա դերասանը սիրելիի՝ Զենդայայի հետ մասնակցել է բարեգործական միջոցառման։
Թոմ Հոլանդը մարմնավորում է «Սարդ-մարդուն» 2016 թվականից։ Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հուլիսի 31-ին
