Միջազգային

«Թալիբանը» մերժել է Թրամփին

«Թալիբանը» մերժել է Թրամփին

«Թալիբան»-ը հայտարարել, որ չի պատրաստվում կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ վերադարձնել Բաղրամ ռազմաբազան, որը Վաշինգտոնը օգտագործում էր Աֆղանստանում 20-ամյա պատերազմի ընթացքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Աֆղանստանի իշխանությունները ընդգծել են, որ երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը առաջնահերթ են։

«Անցյալի անցյալի անհաջող փորձերը կրկնելու փոխարեն անհրաժեշտ է իրականացնել իրատեսական և ողջախոհ քաղաքականություն»,- նշվում է կառավարության հայտարարության մեջ։

Թրամփը վերջերս հայտարարել էր, որ հետաքրքրված է բազան վերադարձնելու հարցով։ 

«Մենք այժմ բանակցում ենք Աֆղանստանի հետ և ցանկանում ենք վերադարձնել բազան հնարավորինս արագ։ Եթե նրանք դա չանեն, դուք կիմանաք, թե ինչ կանեմ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական