Միջազգային

Նա Ամերիկայի ազատության նահատակ է. Թրամփը՝ Քըրքի մասին

Նա Ամերիկայի ազատության նահատակ է. Թրամփը՝ Քըրքի մասին

Նախագահ Դոնալդ Թրամփը Չարլի Քըրքին անվանել է «ամերիկացի մեծ հերոս» և «նահատակ»։

Կիրակի երեկոյան նա մի շարք նշանավոր պահպանողականների հետ հարգանքի տուրք է մատուցել սպանված պահպանողական քաղաքական ակտիվիստի հիշատակին։

«Այժմ նա Ամերիկայի ազատության նահատակ է»,- ասել է Թրամփը,-«Ես գիտեմ, որ խոսում եմ այստեղ ներկա բոլորի անունից, երբ ասում եմ, որ մեզանից ոչ ոք երբեք չի մոռանա Չարլիին։ Եվ պատմությունն էլ»։

Ելույթ ունեցողները ընդգծել են Քըրքի խորը հավատը և նրա ամուր համոզմունքը, որ երիտասարդ պահպանողականները պետք է ամուսնանան, երեխաներ ունենան և իրենց արժեքները փոխանցեն ուրիշներին՝ շարժումը զարգացնելու համար։ Նրանք նաև հայտարարել են, որ Քըրքի հիշատակը պատվելու լավագույն միջոցն ամերիկյան քաղաքականությունը դեպի աջ տանելու ջանքերը կրկնապատկելն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական