Արևմուտքի ավերիչ քայլերի արդյունքում էապես խարխլվել են միջուկային զենք ունեցող պետությունների միջև երկխոսության հիմքերը. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Խարխլվել են համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկխոսություն վարելու հիմքերը», - ասել է նա անվտանգության խորհրդի նիստում։
Նա ռազմավարական ոլորտում խնդիրները կապել է Արևմուտքի ապակառուցողական գործողությունների հետ։
«Քսանմեկերորդ դարի սկզբից ռազմավարական ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները կապում ենք Արևմուտքի ապակառուցողական գործողությունների հետ», - ասել Է Պուտինը։