Միջազգային

Իրանը սկսել է իր գազի տուրբինները մատակարարել Ռուսաստանին

Իրանը սկսել է իր գազի տուրբինները մատակարարել Ռուսաստանին

Պատժամիջոցների տակ գտնվելու տասնամյակների ընթացքում Իրանը կարողացել է նկատելի հաջողությունների հասնել մի շարք արտադրական ոլորտներում։ Առավել հայտնի ապրանքը, որ նա սկսել է մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումից հետո, Shahed անօդաչու թռչող սարքերն են եղել։ Այժմ ռուսական էլեկտրակայաններում էլեկտրաէներգիան նույնպես կարտադրվի իրանական սարքավորումների օգնությամբ։

Իրանական MAPNA ընկերությունը Ռուսաստան է մատակարարել իր առաջին կատարելագործված գազատուրբինը: Իրանական սարքավորումները պետք է փոխարինեն Siemens տուրբիններին, որոնք պատերազմի սկզբից գերմանական ընկերությունը դադարել է Ռուսաստան մատակարարել և սպասարկել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական