Միջազգային

Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին պահանջում է կոնսենսուս. նախկին քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին պահանջում է կոնսենսուս. նախկին քարտուղար

Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Ադրբեջանի և Հայաստանի անդամակցության հարցը, նրանց անդամակցությունը պահանջում է կոնսենսուս։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար (2016-2018) Ռաշիդ Ալիմովը։ 

«Նոր անդամ պետությունների ընդունման ընթացակարգը հստակ սահմանված է և մեկ անգամ չէ, որ անցել է ամրության քննությունը։ Ընդունելության մասին որոշումը կայացվում է կոնսենսուսի հիման վրա: ՇՀԿ-ի ողջ պատմության ընթացքում ոչ մի դիմում չի մերժվել։ Դրանցից յուրաքանչյուրը ուշադիր և մանրակրկիտ դիտարկվում է անհատական հիմունքներով: Կողքից կարող է թվալ, թե գործընթացը ձգձգվում է։ Բայց դա այդպես չէ», - նշել է Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Բաքվի և Երևանի անդամակցության հարցը։ 

Նախկին գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ խնդիրը դիմումների քննարկման արագությունը չէ, այլ գործընթացի շարունակական բնույթը։

«ՇՀԿ-ն արագ որոշումներ չի կայացնում», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական