«Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և զարգացման համար։ Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը»,- Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է թուրք պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալը։ Նա ընդգծել է, որ բոլորն էլ օգուտ կքաղեն խաղաղությունից։
«Դա կարևոր է ոչ միայն 2 երկրների, այլև՝ ամբողջ Հարավային Կովկասի համար, քանի որ եթե խաղաղություն հաստատվի, այն կտարածվի ողջ աշխարհում»,- ասել է նա։
Անդրադառնալով սահմանների բացման խնդրին՝ նա հույս է հայտնել, որ դա կլինի հնարավորինս շուտ․ «Այժմ ուղիղ թռիչքներ կան դեպի Թուրքիա, փորձում ենք դրանք ավելացնել»։