ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությունը հնգամյա դադարից հետո սեպտեմբերի 21-ին այցելել է Չինաստան։ Հաջորդող հինգ օրերին կոնգրեսականները նախատեսում են հանդիպումներ անցկացնել ՉԺՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նպաստելու երկու երկրների միջև երկխոսության վերականգնմանը։
Օրենսդիրներին արդեն ընդունել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանը։ Նա ընդգծել է, որ Պեկինը պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ «հավասարության, փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և շահավետ համագործակցության հիման վրա»։
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ Կոնգրեսը ճիշտ կգնահատի Չինաստանը և երկկողմ հարաբերությունները, կնպաստի շփումներին և կխաղա կառուցողական դեր բարեկամության գործում»,- հայտարարել է Լին։