Միջազգային

Նա չէր ատում իր հակառակորդներին, ես իմ մրցակիցներին համարում եմ թշնամիներ. Թրամփ

Նա չէր ատում իր հակառակորդներին, ես իմ մրցակիցներին համարում եմ թշնամիներ. Թրամփ

Չարլի Քըրքի հիշատակի արարողությունը դարձել է ոչ միայն վշտի, այլև քաղաքական ու գաղափարական շեշտադրումների հարթակ։ Բեմում ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփը, նրա այրին՝ Էրիկա Քըրքը, և գործարար Իլոն Մասկը։

Նախագահ Թրամփը իր խոսքում նշել է, որ Քըրքի կորուստը «անհավատալի ցավ և ցնցում» է։ Նա ընդգծել է՝ Քըրքը կյանքը նվիրել է ազատության ու արդարության արժեքներին։ Թրամփը, սակայն, նաև ընդգծել է իր և Քըրքի տարբերությունը․

«Նա չէր ատում իր հակառակորդներին։ Նա ուզում էր լավագույնը նրանց համար։ Այստեղ ես հաճախ անհամաձայն էի Չարլիի հետ։ Ես իմ մրցակիցներին համարում եմ թշնամիներ, որոնց պետք է հաղթել»։

Հանգուցյալի այրին՝ Էրիկա Քըրքը, հանդես է եկել հուզիչ խոսքով՝ խոսելով անձնական կորստի մասին։ Նա, այնուամենայնիվ, նշել է, որ հավատքն իրեն հուշում է ներել նույնիսկ այն մարդուն կամ ուժերին, որոնք պատասխանատու են իր ամուսնու մահվան համար․

«Ես չեմ կարող կրել այս ծանրությունը՝ առանց ներելու։ Չարլիի ժառանգությունը մեզ հուշում է գնալ առաջ՝ խաղաղությամբ ու հավատքով»։

Իր հերթին, Իլոն Մասկը Քըրքին բնութագրել է որպես «մարդ խաղաղության»․

«Նա մահացավ, որովհետև փորձում էր լույս բերել մարդկանց։ Նրա ուղերձը չի մարի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական