Միջազգային

ԼՂ հակամարտությունը սպառնալիք էր ներդրողների համար. Բրայզա

ԼՂ հակամարտությունը սպառնալիք էր ներդրողների համար. Բրայզա

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան միջազգային ներդրումային ֆորումում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է զգալի ներդրումներ ներգրավել Ադրբեջան։

Բրայզան ընդգծել է, որ Ադրբեջանում ստեղծվել է գրավիչ ներդրումային միջավայր.

«Այն ժամանակ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի նավթն ու գազը բաց են աշխարհի համար, և պետք է ներգրավենք օտարերկրյա ներդրողներ։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն այստեղ ուներ աշխարհաքաղաքական, այլ ոչ՝ տնտեսական շահեր», - ավելացրել է նախկին դեսպանը։

Նա նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը տարիներ շարունակ «սպառնալիք էր ներդրողների համար». հայտնում է Apa.az-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական