Միջազգային

Ես կարոտել եմ քեզ. Թրամփը՝ Մասկին

Ես կարոտել եմ քեզ. Թրամփը՝ Մասկին

Նախօրեին Արիզոնայի «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտում տեղի է ունեցել պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակի արարողությունը։ Մարզադաշտում հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ներկաների թվում են եղել նաև ամերիկյան քաղաքականության և բիզնեսի երկու առանցքային դեմքեր՝ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը:

Business Insider-ը գրում է, որ Մասկն ու Թրամփը կարճ շփվել են, իրար ձեռք սեղմել, որից հետո Մասկը հեռացել է: Վերջին անգամ նրանց միասին տեսել են մայիսի 30-ին՝ Օվալաձև գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Մասկի՝ DOGE-ի պաշտոնից հրաժարվելուն: Այնուհետև նրանց միջև շարունակվել էր հանրային և հեռակա բանավեճը տարբեր հարցերի շուրջ։ 

Daily mail-ի տեղեկություններով՝ շրթունքների ընթերցանության փորձագետը պարզել է Թրամփի և Մասկի միջև կարճ զրույցի բովանդակությունը: 

«Ինչպե՞ս ես, Էլոն, ես լսել եմ, որ ուզում ես շփվենք։ Եկեք փորձենք գտնել իրավիճակը շտկելու միջոց»,- ըստ մասնագետի՝ ասել է ԱՄՆ նախագահը։

Ի պատասխան՝ Մասկը գլխով է արել։ Վերջում Թրամփը սեղմել է նրա ձեռքը և ավելացրել. «Ես կարոտել եմ քեզ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական