ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Վենեսուելան անհապաղ հետ ընդունի այն դատապարտյալներին և հոգեկան հիվանդներին, որոնց, ըստ նրա, Վենեսուելայի իշխանություններն ուղարկել են ԱՄՆ։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Վենեսուելան անհապաղ հետ ընդունի բոլոր դատապարտյալներին և հոգեբուժարանների հիվանդներին, այդ թվում՝ աշխարհի ամենածանր հոգեկան հաստատություններից տեղափոխվածներին, որոնց վենեսուելական ղեկավարությունը, ըստ մեզ հասած տվյալների, ուղարկել է Միացյալ Նահանգներ։
Այս մարդկանցից շատերը դարձել են բռնության պատճառ. հազարավոր մարդիկ վիրավորվել կամ նույնիսկ զոհվել են այս հրեշների կողմից։ Այս մարդկանց հետ վերադարձրեք մեր երկրից անմիջապես, հակառակ դեպքում՝ այն գինը, որ դրա համար կվճարեք, աներևակայելի կլինի»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում։