Նախիջևանում ավտոբուսը ձորակն է ընկել, կա ավելի քան 16 տուժած, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը Նախիջևանից մեկնում էր Բաքու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով վիրավորվել է 15 ուղևոր և ավտոբուսի վարորդը։ Վիրավորները հոսպիտալացվել են Նախիջևանի հիվանդանոցներ։
Միջադեպը տեղի է ունեցել Նախիջևան-Սադարակ մայրուղու այն հատվածում, որն անցնում է Քենգարլիի շրջանի Խոկ գյուղով։