Միջազգային

TikTok-ի գործարքը գրեթե ավարտված է․ Լևիթ

TikTok-ի գործարքը գրեթե ավարտված է․ Լևիթ

TikTok-ի ամերիկյան բիզնեսի գործարքը վերջնականապես ավարտվել է և մնում է միայն ստորագրել, Fox News-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քորոլայն Լևիթը։

Նրա խոսքով՝ ստորագրումը տեղի կունենա առաջիկա օրերին, որից հետո ԱՄՆ-ն կվերահսկի TikTok-ի ամերիկյան բիզնեսի տնօրենների խորհրդի յոթ տեղերից վեցը։

Լևիթը նշել է նաև, որ կիրակի օրը Արիզոնայում Քըրքի հուղարկավորության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և դաշնային կաբինետի նախարարների հետ միասին ելույթ կունենան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական