Միջազգային

Թրամփն ու Էրդողանը սեպտեմբերի 25-ին կքննարկեն ռազմական հարցեր

Թրամփն ու Էրդողանը սեպտեմբերի 25-ին կքննարկեն ռազմական հարցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ նշելով, որ իրենց օրակարգում առկա են մի շարք կարևոր առևտրային և ռազմական հարցեր։

Թրամփի խոսքով՝ ներկայում քննարկվում են Boeing օդանավերի խոշորածավալ գնման ծրագիր, F-16 կործանիչների մատակարարման գործարք, ինչպես նաև շարունակվում են բանակցությունները F-35 ռազմատեխնիկական ծրագրի շուրջ, որոնք, ըստ նրա, ակնկալվում է՝ կավարտվեն հաջողությամբ։

«Իմ և նախագահ Էրդողանի միջև մշտապես միշտ եղել են շատ լավ հարաբերություններ։ Անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը սեպտեմբերի 25-ին»,- նշել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական