Միջազգային

Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել

Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել

Bloomberg-ի տեղեկացմամբ, Հնդկաստանը առաջիկա ամիսներին չի դադարեցնի ռուսական նավթի ներկրումը։ Նոյեմբերին և դեկտեմբերին մատակարարումները կպահպանվեն, սակայն դրանք կլինեն ավելի փոքր ծավալներով, քան նախկինում։

Օգոստոսի առաջին շաբաթներին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է մաքսատուրքեր, իսկ ուկրաինական դրոնները հարվածել են Ռուսաստանի ենթակառուցվածքներին, Հնդկաստանի ներմուծումը նվազել է՝ հասնելով օրական մոտ 1 միլիոն բարելի՝ ամենացածր ցուցանիշը վերջին երկու տարում։

Այնուամենայնիվ, Թրամփի և Մոդիի հարաբերությունների բարելավումից հետո Հնդկաստանը նախատեսում է նորից ավելացնել ռուսական նավթի գնումները։ Նավթ վերամշակող գործարաններին իշխանությունները որևէ հստակ ցուցում չեն տվել ներմուծման դադարեցման մասին։ Միևնույն ժամանակ, Bloomberg-ը նշում է, որ ընթացող առևտրային բանակցությունների արդյունքներից կախված իրավիճակը կարող է փոխվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական