ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության առափնյա ծառայության զորքերը «Խաղաղ օվկիանոսյան իժ» գործողության ընթացքում առգրավել են ավելի քան 34 տոննա կոկաին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա եղել է «կարտելի ջախջախման» մաս և ուղղված է միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ ընդհանուր առմամբ կալանավորվել է շուրջ 60 անձ։
Ավելի վաղ հրապարակված տեսագրություններում երևում էր, թե ինչպես է ԱՄՆ առափնյա ծառայությունը գնդակոծում նավերը, որոնք ենթադրաբար տեղափոխել են թմրանյութեր։
75,000+ lbs of cocaine seized!
— U.S. Coast Guard (@USCG) September 18, 2025
Continuing our leading drug interdiction efforts, @USCG just hit a major milestone through Operation Pacific Viper. Proud to protect the American people from the threat of narco-terrorism.
Watch our brave crews in action!
Read more:… https://t.co/6mFINiqjHP